ՀՀ կառավարության նոյեմբերի 16-ին տեղի ունեցած նիստում քննարկվեց ժամանցի վայրերում անչափահասներին ալկոհոլային խմիչքներ ու ծխախոտ վաճառելու խնդիրը: Վաճառքը նախականխելու նպատակով ոստիկանության ՔՀԳ վարչության նախաձեռնությամբ Երևանի բոլոր ժամանցի վայրերում անչափահասների գործերով ծառայողները տեղադրել են ցուցանակներ՝ «Անչափահասներին ալկոհոլի և ծխախոտի վաճառքը խստիվ արգելվում է» գրառմամբ: Ժամանցի վայրերի տնօրեններն էլ զգուշացվել են: Միջոցառումն իրականացվելու է նաև մարզերի ժամանցի վայրերում:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից: