Թուրքիայում 107 մարդ է ձերբակալվել Գյուլենի հետ առնչության կասկածանքով

Թուրքիայի իշխանությունները 107 մարդու են ձերբակալել՝ ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապ ունենալու կասկածանքով: Այս մասին հայտնում է հաղորդում է interfax.ru կայքը:

Ձերբակալվածների թվում 55 նախկին զինծառայող կա:

Հիշեցնենք, որ հեղաշրջման անհաջող փորձն իրականացվել է 2016-ի հուլիսի 16-ին, երբ զինված անձինք ապստամբություն են կազմակերպել Ստամբուլում, սակայն իշխանություններին հաջողվել էր ժամերի ընթացքում ճնշել ապստամբներին: Այդ փորձի կազմակերպման մեջ կասկածում են Ֆեթուլլահ Գյուլենին, որը բնակվում է ԱՄՆ-ում:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել