Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կառավարության հավանությանն է ներկայացրել մի որոշման նախագիծ, որով նախատեսվում է «ԱՐՍԵՆԱԼ ԼՏԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը երեք տարի ժամկետով տալ զենքի (խոցման միջոցներ, ռազմամթերք, փամփուշտներ) արտադրության լիցենզիա:
«ԱՐՍԵՆԱԼ ԼՏԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը նախատեսում է ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով իրականացնել արտադրության (խոցման միջոցներ, ռազմամթերք, փամփուշտներ) գործունեություն:
Որոշման նախագիծն ընդունելուց հետո լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվելու և 2017թ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխություններ չեն կատարվելու: