Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կառավարության հավանությանն է ներկայացրել մի որոշման նախագիծ, որով հավանություն է տրվում 2017 թվականի հոկտեմբերի 24-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրին:
Համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. հոկտեմբերի 24-ին: Ըստ համաձայնագրի՝ ռուսական կողմը հայկական կողմին պարտավորվում է տրամադրել է մինչև 100 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար:
Վարկի օգտագործման ժամկետը լրանալիս հայկական կողմը 30 օրվա ընթացքում ռուսական կողմի օգտին կատարում է կոմիսիոն վճարում հայկական կողմից վարկի չօգտագործված գումարի 1 տոկոսի չափով: Նշված վճարումը կատարվում է ԱՄՆ դոլարով կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև համաձայնությամբ՝ ռուսական ռուբլով:
Մարման ամսաթիվը |
Մարման գումարը (ԱՄՆ դոլարով) |
Հիմնական պարտքի մասնաբաժինը |
15.05.2023 | 1 500 000,00 | 1,5% |
15.11.2023 | 1 500 000,00 | 1,5% |
15.05.2024 | 1 500000,00 | 1,5% |
15.11.2024 | 1 500 000,00 | 1,5% |
15.05.2025 | 1 500000,00 | 1,5% |
15.11.2025 | 1 500 000,00 | 1,5% |
15.05.2026 | 3 600 000,00 | 3,6% |
15.11.2026 | 3 800 000,00 | 3,8% |
15.05.2027 | 3 800 000,00 | 3,8% |
15.11.2027 | 3 800 000,00 | 3,8% |
15.05.2028 | 3 800 000,00 | 3,8% |
15.11.2028 | 3 800 000,00 | 3,8% |
15.05.2029 | 3 800 000,00 | 3,8% |
15.11.2029 | 3 800 000,00 | 3,8% |
15.05.2030 | 3 800 000,00 | 3,8% |
15.11.2030 | 3 800 000,00 | 3,8% |
15.05.2031 | 3 800 000,00 | 3,8% |
15.11.2031 | 3 800 000,00 | 3,8% |
15.05.2032 | 3 800 000,00 | 3,8% |
15.11.2032 | 3 800 000,00 | 3,8% |
15.05.2033 | 3 800 000,00 | 3,8% |
15.11.2033 | 3 800 000,00 | 3,8% |
15.05.2034 | 3 800 000,00 | 3,8% |
15.11.2034 | 3 800 000,00 | 3,8% |
15.05.2035 | 3 800 000,00 | 3,8% |
15.11.2035 | 3 800 000,00 | 3,8% |
15.05.2036 | 3 800 000,00 | 3,8% |
15.11.2036 | 3 800 000,00 | 3,8% |
15.05.2037 | 3 800 000,00 | 3,8% |
15.11.2037 | 3 800 000,00 | 3,8% |
Ընդամենը | 100 000 000,00 | 100% |