ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը:
Այսօր 15 պարտադիր քննարկման ենթակա հարցերից կլինի ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:
Երկրորդ ընթերցմամբ ընդգրկվել է նաև օրերս բազմիցս քննարկված ու մեծ աղմուկ բարձրացրած «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը: