Իրանում գրանցված ավերիչ երկրաշարժի զոհերի թիվն աճել է

Նոյեմբերի 12-ի երեկոյան Իրանի արևմուտքում՝ Իրաքի հետ սահմանին, տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որի զոհերի թիվն արդեն գերազանցել է 350-ը: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն:

Հայտնի է, որ Իրանում զոհվել է 341, վիրավորվել 5.340, իսկ Իրաքում զոհվել է 11, վիրավորվել է 130 մարդ:

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.75 աստիճան և արեւելյան երկայնության 45.92 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 33 կմ հյուսիս), օջախի 20 կմ խորությամբ, 7.2 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ հարավային եւ կենտրոնական հատվածում՝ 3 բալ ուժգնությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել