Ինչպես արդեն իսկ հայտնել էինք, այսօր վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, Սուսաննա Ազատի Տոնոյանի հետ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կնքված աշխատանքային պայմանագիրը 2017 թվականի նոյեմբերի 9-ից համարվում է լուծված։
Իսկ քիչ առաջ Սուսաննա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր պայմանագիրը լուծվել է այն ժամանակ, երբ ինքը գտնվել է ֆիզարձակուրդում։