Փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանի ֆեյսբուքյան իր էջում գրառել է.
«Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մարինե Մելքոնյանի, 2017 թվականի նոյեմբերի 3-ին քննության առնելով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող՝ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալի՝ իր պաշտպանյալի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը բավարարել է այն և հաստատել, որ իմ պաշտպանյալի անձնական ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է եղել: Իմ պաշտպանյալը ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքի կատարման կասկածանքով (Առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալը): Հատուկ շնորհակալ եմ դատավոր Մարինե Մելքոնյանին՝ հերթական օբյեկտիվ և անաչառ որոշման համար: Ողջունելի է, որ ունենք նման դատավորներ, որոնք կարողանում են գործել բացառապես օրենքի սահմաններում, այլ ոչ, թե՝ կամայականությունների»,- գրառել է փաստաբանը: