Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը իմ ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իմ հայ ընկերները ինձ հարցնում են՝ քո ճանապարհորդելու մեծ փորձից ելնելով կարող ես ասել, թե աշխարհի ո՞ր երկրին է ավելի շատ նման Ադրբեջանը: Հայերը Ադրբեջան այցելել չեն կարող և այս հարցը տեղին է: Պատասխանում եմ, որ անձի պաշտամունքը, ԶԼՄ-ների, ընդդիմադիրների վրա հարձակումը և ընդհանուր մարազմը, որը տիրում է այնտեղ, այդ ամենը ավելի շատ նման է աֆրիկյան Գամբիա պետությանը: Այս նկարն էլ ձեզ ապացույց. Նկարի գրությունը. «Ծնունդդ շնորհավոր, Պարոն Նախագահ, Ձերդ մեծություն, Փառք Աստծուն, Բժիշկ Յախյա Ջամմե»: