Նոյեմբերի 3-ին՝ ժամը 18.45-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Կարեն Մ.-ն:
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը, վերջինս հունիսի 28-ից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (Կողոպուտը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: