ՀՀ քաղաքացու նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՌԴ-ում

Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 2-ին՝ ժամը 11.25-ին, Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի թիվ 14 շենքի մոտից բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Խաչատուր Խ.-ն, որն օգոստոսի 22-ից ՌԴ ՆԳՆ Սամարայի շրջանի ՔՀ գլխավոր վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի /ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտումը` նախկինում վարչական պատասխանատվության ենթարկված անձի կողմից/ մեղադրանքով:
Խաչատուր Խ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել