Կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը, իսկ երկու հանրային սննդի օբեկտների և հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցում վերացվել է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Արամ Ամիրաղյանի լիմոնադի արտադրամասում (Նոյեմբերյան) խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները: Բացի այդ՝ արտադրամասն ապահովված չի եղել անհրաժեշտ տարածքներով և սառնարանային խցիկներով, չեն պահպանվել սննդամթերքի անվտանգության ապահովման պահանջներն ու մակնշման կանոնները` պատրաստի արտադրանքի վրա չի նշվել արտադրման ժամկետը:
Ա/Ձ Արամ Ամիրաղյանի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման համար տրվել է ժամկետ:

Ա/Ձ Արամ Ամիրաղյան

IMG_20171023_111312 IMG_20171023_112802 IMG_20171023_111332 

IMG_20171023_111312 IMG_20171023_112802 IMG_20171023_111332
Իսկ անհատ ձեռնարկատերեր Արմենուհի Խաչատրյանն (Արմավիր) ու Նորայր Մելիքսեթյանն (Վանաձոր), արդեն վերացրել են հանրային սննդի իրենց օբյեկտներում հայտնաբերված խախտումները:

Ա/Ձ Արմենուհի Խաչատրյան

IMG_20171023_111312 IMG_20171023_112802 IMG_20171023_111332

Ա/Ձ Նորայր Մելիքսեթյան

IMG_20171023_111312 IMG_20171023_112802 IMG_20171023_111332
Թերացումներն ու խախտումները շտկվել են նաև Արդավազդ Սարգսյանին պատկանող հրուշակեղենի արտադրությունում (Էջմիածին):

Ա/Ձ Արդավազդ Սարգսյան

IMG_20171023_111312 IMG_20171023_112802 IMG_20171023_111332
Տնտեսվարողների արտադրական գործունեությունը կասեցվել էր հիգիենային ներկայացվող պահանջների և սննդամթերքի անվտանգության ապահովման նորմերի խախտման պատճառով:
Կասեցումները վերացվել են, հանրային սննդի օբյեկտների գործունեությունը և հրուշակեղենի արտադրության վերսկսումը թույլարվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել