Վարչապետ Կարեն Կարապետյանը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփելով 2017 թվականը, պատասխանել է լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք հավաստի են այն տեղեկությունները, որ 2018թ. ապրիլի 9-ից հետո լինելու է ՀՀ փոխվարչապետ:
Վարչապետի խոսքով՝ ապրիլի 9-ից հետո Հայաստանի հանրապետական կուսակցությունն առաջարկելու է վարչապետի թեկնածուն կոալիցիոն գործընկերոջ հետ և մինչև հիմա այդ թեմայով քննարկումներ չեն եղել․ «Որևիցե պայմանավորվածության մասին խոսելն ապարդյուն է»:
Վարչապետը նաև հավելել է, որ այս թեմայի շուրջ հարցերին այլևս չի պատասխանելու: