ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նյու Յորքի ահաբեկչության մեջ մեղադրվող Սաիֆուլլո Սաիպովին պետք է մահապատժի ենթարկել: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Ավելի վաղ, Սաիպովին մեղադրանք է աջադրվել ահաբեկչություն իրականացնելու համար, նրան սպառնում է ցմահ ազատազրկում կամ էլ մահապատիժ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին բեռնատարը մի քանի փողոց անցնելուց հետո, ճանապարհին վրաերթի է ենթարկել հեծանվորդներին, իսկ հետո հարվածել է դպրոցականներին տեղափոխող ավտոբուսին: Տեղի ունեցած պատճառով մահացել է 8 մարդ, կան 10-ից ավելի վիրավորներ: Իշխանությունները կատարվածը համարում են ահաբեկչություն: