«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 01-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Արարատի մարզի՝ 10։00-13։00 Զանգակատուն գյուղը մասնակի, 10։00-16։00 Արմաշ և Նոր կյանք գյուղերը մասնակի, 10։30-16։00 Արտաշատ քաղաքի Իսակով, Արարատյան փողոցները մասնակի,
Կոտայքի մարզի՝ 10։00-16։00 Առինջ գյուղը մասնակի,
Գեղարքունիքի մարզի՝ 12։00-15։00 Գեղարքունիք, Սարուխան, Կարմիր, Գանձակ, Ծաղկաշեն, Լանջաղբյուր գյուղերը, Հացառատ գյուղը մասնակի, Հացառատի ջրհան կայանը, «ՎիվաՍել ՄՏՍ», «ԱրմենՏել» ընկերությունների բջջային կայանները, հարակից արտադրական տարածքները և հանրային բաժանորդները, 12։00–17։00 ԱԻՆ-ի մարզային գրասենյակը, Արծվաքար գյուղի գերեզմանոցի թաղամասը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: