Հոկտեմբերի 28-ին, ժամը 19:10-ի սահմաններում, Սիսիան-Շենաթաղ ավտոճանապարհի 13-կմ հատվածում, բախվել են ՎԱԶ-2106 մակնիշի 35 FD 090 համարանիշի «ՈւԱԶ-3152» մակնիշի 54 LO 560 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:
Վթարի հետևանքով «06»-ում գտնվող 1962 թվականին ծնված Ս.Հ-ն և 1986 թվականին ծնված Ն.Հ-ն մահացել են:
Վթարի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած վեց ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց: