Կորած քաղաքացուն գտել են, ոտքը կոտրված է եղել

Հոկտեմբերի 27-ին, ժամը 20:28-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի բնակիչը ժամը 16:00-ի սահմաններում տնից դուրս է եկել և չի վերադարձել:

Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է Եղեգիսի գյուղապետին:

Փրկարարները գյուղի սկզբնամասում՝ Եղեգիս գետի ափին, հայտնաբերել են 1938 թ. ծնված Վ. Բ.-ին՝ ոտքի կոտրվածքով, և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել