ՀՀ դատական նոր օրենսգրքի նախագծով փաստաբանների նկատմամբ որպես դատական սանկցիա կարող է կիրառվել նաև տուգանքը՝ մինչև 100 հազար ՀՀ դրամի չափով:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Նրա համոզմամբ այս դրույթը պարզապես անթույլատրելի է և խախտում է փաստաբանի անկախության սկզբունքը:
«Նման նորմի առկայությունը դատական օրենսգրքի նախագծում համարում եմ փաստաբանության թուլացման հետևանք»,-գրում է փաստաբանը: