Լույս է տեսել քրեական դատավարության դասագրքի (եռհատորյակի) երրորդ` եզրափակիչ մասը։
Այս մասին ֆեյվուքյան իր էջում գրում է Քննչական կոմիտեի փոխնախագահ Արթուր Ղամբարյանը:
«Քրեական դատավարության եռհատորյակի հրապարակումը մի շարք երիտասարդ իրավաբանների բացառիկ խանդավառության (էնտուզիազմի) և ինքնակազմակերպման արդյունք է: Այս աշխատանքները չեն իրականացվել որևէ ինստիտուցիոնալ համակարգի շրջանակներում: Դասագրքի հեղինակները, թեև ունեն հարուստ մանկավարժական գործունեության և դատավորների, դատախազների, քննիչների վերապատրաստման աշխատանքի փորձ, սակայն նրանցից շատերի համար այս նախաձեռնությունը դասագիրք գրելու առաջին փորձն էր: Ուստի բոլոր առաջարկությունները և քննադատությունները կընդունվեն ի գիտություն՝ հետագայում նման բնույթի աշխատանքներն առավել որակյալ իրականացնելու նպատակով»,-գրում է նա:
Նա նաև իր շնորհակաությունն է հայտնել բոլոր հեղինակներին: