Կառավարության այսօրվա նիստին վարչապետը հանձնարարական տվեց շրջակա միջավայրի աղտոտվածության վերացման վերաբերյալ․
« Հայտնաբերվել են գերաղտոտվածության դեպքեր, խիստ անթույլատրելի իրավիճակ է Արարատի մարզում, արձանագրվել են նաև ոռոգման ու կոյուղու ջրերի խառնվելու դեպքեր, որոնք վնաս են հասցնում միջավայրին ու գյուղատնտեսությանը»,-ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Արտակարգ իրավիճակների, բնապահպանության, տարածքային կառավարման ու զարգացման, գյուղատնտեսության, ռողջապահության նախարարներին և Ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախագահին հանձնարարականներ տրվեց ձեռնարկել ոռոգման ու կոյուղու ջրերի խառնվելու դեպքերի վերացման միջոցներ` կիրառելով օրենքով սահմանված առավել խիստ պատժամիջոցներ:
Երկամսյա ժամկետում պետք է մշակվի ու կառավարության աշխատակազմ ներկայացվի շրջակա միջավայրն աղտոտելու կանխարգելման ու պատճառված վնասների փոխհատուցման ապահովմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություններ: