Կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է պետական գույքի քանդմանը։ Մասնավորապես, պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի կողմից ներկայացվել է կառավարության որոշման նախագիծ, որի համաձայն՝ կթույլատրվի «Սևան» մարզական հասարակական կազմակերպությանն իր միջոցների հաշվին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել պետական սեփականություն հանդիսացող կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Երևանյան փողոց N2/1 հասցեում գտնվող 2733.3 քառ. մետր մակերեսով, 4-րդ աստիճանի վթարային կիսակառույց շինության (այսուհետ՝ գույք) քանդման (ապամոնտաժման) աշխատանքները՝ հետագայում տարածքում նոր մասնաշենք կառուցելու պայմանով:
Լուսանկարներն՝ այստեղ։