ԱԺ նիստի ժամանակ գլխադասային հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը: Նախագծով հստակեցվում է մի շարք պաշտոնյաներ նաև՝ ԱԺ պատգամավորների ՔԿՀ անարգել մտնելու հնարավորությունը:
Պատգամավորը նշում է, որ քրեակատարողական հիմնարկում չպետք է լինի մի տեղ, որտեղ պատգամավորների մուտքը կարգելվի:
«Օրինակ մարդը զանգում է, ասում՝ ամուսինը քրեակատարողական հիմնարկում է, և կոպիտ օրինակ եմ բերում՝ եղունգները քաշել են, խոշտանգումների են ենթարկել: Պատգամավորը մտնում է քրեակատարողական հիմնարկ՝ ասում, որ ահազանգի հիմնա վրա եկել է և ուզում է տեսնել այդ կալանավորված անձի մատները տեղում են, թե՝ ոչ: Քրեակաարողական հիմնարկն արգելում է, ասում ոչ, որովհետև քննիչն արգելել է տեսակցությունն այս կալանավորված անձի հետ: Բայց մենք այդ մարդու հետ տեսակցություն չենք ուզում, ուզում ենք տեսնեն այդ մարդու վիճակը, սովիա մատված, թե չէ, ձեռքը տեղում է՝ թե չէ: Ստեծվում է մի իրավիճակ, որ արհեստական խոչընդոտներ են ստեղծվում այս իրավունքի իրացման ճանապարհին»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի խոսքով նախագիծը բացասական եզրակացություն է ստացել, քանի որ մեկնաբանվել է, թե դրույթը գործում է, ուղղակի մեկնաբանության խնդիր կա, և ըստ օրենքի նշված մարդիկ կարող են տեսակցել:
ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը արձագանքեց.
«Եթե այդքան միանշանակ լիներ, կարծում եմ, մեր գործընկերները չէին ներկայացնի: Հստակ ներկայացվեցին մերժման պատճառները, կիմաստազրկվի քննիչի կողմից սահմանափակումներ դնելու ինստիտուտը և նախաքննության գաղտնիության ապահովումը: Ով ուզում է լինի՝ պատգամավոր, նախարար, թե այլ մեկը: Եթե մեր գործընկերները գտնում են, որ այդ իրավակարգավորումում կան հակասահմանադրական էլեմենտներ, ապա հստակ ճանապարհներ գոյություն ունեն ու կարող են դրանով շարժվել»:
Նախագիծը դրվեց քվեարկության: Որոշումը չըդնուվեց 35 կողմ, դեմ 51 և 6 ձեռնպահ ձայների արդյունքով:
Քվերակությունից հետո «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԱԺ-ում շարունակվում են չընդուվել ընդդիմադիր կուսակցությունների առաջարկված օրենսդրական ակտերի նախագծերը: