Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել է.
«Երկու լավ լուր՝ ավանցիների համար։ Նախ, բողոքի հիման վրա կարգավորվել է 34 երթուղու աշխատանքը։ Վարորդների հնարավոր ապօրինությունների դեպքում՝ խնդրում եմ ինձ կրկին տեղեկացնել, թեպետ խիստ նախազգուշացված են։ Երթուղայինները նորմալ տեղ կհասցնեն ուղևորներին թե՛ Ծարավ աղբյուրի ուղղությամբ և թե՛ Շերամի (Մալաթիա-Սեբաստիա)։
Բացի այդ, «ԵրևանՏրանսից» տեղեկացա, որ գործարկվում է նոր երթուղի Ծարավ աղբյուրից դեպի Դավիթաշեն»,-գրել է նա։