Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավատագրերան արդեն ընդունվում են

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին»:

Համաձայն հրամանի` հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար քննությունների կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 3-ը ներառյալ, ժամը 10:00-ից 13:00-ը  /բացի շաբաթ և կիրակի օրերից/ ԿԳ նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունում կիրականացվի հավակնորդների փաստաթղթերի ընդունելություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել