100 մարդու թունավորելու մեջ մեղադրվում է ազգությամբ հայ տաքսիստը

Մոսկվայի մարզում իրավապահները ձերբակալել են տաքսու հայ վարորդի, որը կասկածվում է հաճախորդներին թունավորելու համար: Այս մասին հայտնում է «Տասս» լրատվական գործակալությունը:

Ձերբակալվածը Հայաստանի Հանրապետության քաղաքացի Վահագն Կարապետյանն է, որը, նախնական տեղեկությունների համաձայն, թունավորել է 100 մարդու: Ինչպես պատմել է գործակալության զրուցակիցը, բնակության վայրի խուզարկության ընթացքում առգրավվել է 20 բջջային հեռախոս, 190 կլոզապինի հաբ, բջջային հեռախոսի 71 պատյան և 98 ձեռքի ժամացույց:

Վահագն Կարապետյանը ձերբակալված է, կատարվում է քննություն:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել