Կասեցվել է հակահիգիենիկ պայմաններով արտադրվող հացի արտադրամասի գործունեությունը

 ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Գայանե Ալվանդյանի  հացի արտադրությունը: Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում գործող արտադրամասը լավաշ և մատնաքաշ էր մատակարարում տեղի իրացման կետերին:

Ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքում պարզվել էր, որ արտադրամասում խախտվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները. արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ,  արտադրամասն ապահովված չի եղել հոսող տաք ջրով:

Անհատ ձեռնարկատեր Գայանե Ալվանդյանին հանձնարարվել է արտադրամասի սանիտարահիգիենիկ վիճակը համապատասխանեցնել սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգին: Տրվել է ժամկետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել