Տարօրինակ է նախագծի վերաբերյալ բացասական կարծիքներ լսել այնպիսի մարդկանցից, որոնք համապատասխան ոլորտում որևէ գործունեության փորձ չունեն և որևէ աշխատանք այս բնագավառում չեն իրականացրել: Այս մասին ԱԺ-ում «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծի վերաբերյալ ընթացող խորհրդարանական լսումների ժամանակ նշել է Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:
Նախարարի տեղակալը օրինագծի շուրջ ծավալված քննարկումները համարել է հաջողված: Նա որպես չափանիշ է ընդունում այն հետաքրքրությունը, որը հանրությունը ունի այս նախագծի հանդեպ:
«Շատ հաճախ հնչում են կարծիքներ, փաստարկներ, որ մեր օրենսդորույթունը բռնության կանխարգելման համապատասխան նորմեր արդեն սահմանում է, սակայն պետք է հաշվի առնել, որ այն օրենսդրական լուծումները, որոնք առաջարկվում ենք, չեն կարող հարմարեցվել ոչ քրեական, ոչ էլ ընտանեկան օրնսդրության մեջ և այս օրենագիծը անհրաժեշտ է՝ ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության համար»,-նշել է նա:
Վիգեն Քոչարյանի խոսքով՝ նման օրենսդրություն կա աշխարհի 120 երկրում: