Էլեկտրոնային կառավարման 3 համակարգ՝ արդարադատության ոլորտում

«Պետական կառավարման համակարգը պետք է դառնա ավելի ճկուն, ավելի արդյունավետ, ավելի նվազ ծախսատար և արդիականացնելու կարևորագույն միջոցներից մեկը դա ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումն է»: Այս մասին նախարարն այսօր՝ հոկտեմբերի 17-ին հայտնեց «Էլ-կառավարման համակարգերի մշակում արդարադատության ոլորտում թեմայով շնորհանդեսի ժամանակ:

Արդարադատության նախարարության կողմից ԵՄ աջակցությամբ 2017 թ-ին ներդրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքը: Այն ապահովում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առցանց հանրային քննարկում կազմակերպելու և ներկայացված առաջարկները ամփոփելու գործուն մեխանիզմ՝ ուղղված պետության իրավաստեղծ գործունեությանը հասարակության մասնակցության ապահովմանը, իրավական ակտերի նախագծերի մշակման առավել բաց, թափանցիկ և հաշվետու գործընթացի կազմակերպմանը:

Կայքի մասին Դավիթ Հարությունյանը նշեց. «Սա ոչ միայն ծառայությունների մատուցում է, այլ նաև ժողովրդավարական գործիք: Օրենսդրական ակտերը տեղադրվում են, որպեսզի հավաքվեն հանրային կարծիքները, առաջարկությունները, որպեսզի խթանեն հանրային քննարկում՝ կարգևորագույն հարցերի վերաբերյալ»:

Այժմ e-draft.am կայքն օրական ունենում է ավելի քան 1000 օգտատեր:

Իրավական ակտերի նախագծերը ներկայացնող կայքից բացի ներդրվել է նաև էլեկտրոնային նոտարի համակարգը: Այն ներկայացվել է e-notary էլեկտրոնային համակարգի միջոցով, որով հանրավորություն է տրվում նոտարական փաստաթղթերը գեներացնելու: Բացի այս գործառույթը համակարգը նաև հնարավորություն է տալիս նոտարական ծառայությունների համար նախապես առցանց դիմել, ինչպես նաև նոտարին որոշակի հարցումներ ուղղել:

Եվ երրորդը՝ www.e-apostille.am համակարգն է, որով ընդունվում են փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու դիմումները՝ էլեկտրոնային եղանակով: Ստացված ապոստիլների վավերականությունը ստացող պետության իրավասու մարմինն այն կրկին կարող է ստուգել առցանց:

Ալիսա Չիլինգարյան

Ալեքսանդր Սարգսյան

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել