Երեւանում հայտնաբերվել է 10 օր առաջ անհետ կորած տղամարդու դին:
Ըստ ոստիկանության լրատվական ծառայության՝ հոկտեմբերի 14-ին ժամը 15.45-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Նաիրիտ 2» տարածքում տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է հոկտեմբերի 7-ից որպես անհետ կորած որոնվող, 86-ամյա Սերյոժա Սիմոնյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է նախաքննություն: