Վահան Մարտիրոսյանն Իտալիա կմեկնի

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել, որում նշվում է.

«Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին 2017 թվականի հոկտեմբերի 26-28-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Հռոմ)՝ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի զարգացմանն ու խթանմանը նվիրված աշխատաժողովին մասնակցելու համար:
2. Վահան Մարտիրոսյանի՝ Իտալիայի Հանրապետություն (Հռոմ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել