Գագիկ Խաչատրյանին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները բերման են ենթարկել հոկտեմբերի 12-ին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից:
Կասկածանքը՝ առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի ապօրինի առուվաճառքով զբաղվելն էր: Նախնական քննությամբ պարզվել է, որ նա մոտ 4 ամիս առանց համապատասխան լիցենզիայի իրականացրել է շուրջ 240 հազար ԱՄՆ դոլարի արտարժույթի ապօրինի փոխանակման գործարքներ:
Հանգամանքները քննությամբ պարզվում են:
Տեսանյութը՝ police.am-ի