Հարուցվել է քրեական գործ «Դիլիջան ազգային  պարկ»-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ

«Դիլիջան ազգային  պարկ»-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսանկ Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից:

«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասով: Ներկա պահին ընթանում են քննչական, ակտիվ օպերատիվ-որոնողական աշխատանքներ՝ միջադեպի հանգամանքները և հենակետի առերևույթ հրկիզման հնարավոր մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ:
Բայց անկախ այս հանգամանքից՝ կատարվածը, համենայնդեպս այն, ինչ ներկայացնում են պահպանությունն իրականացնող կազմակերպության աշխատակիցները, իսկապես տխուր է, չափազանց տխուր ու նույքան տխուր վերլուծումների տեղիք է տալիս»,-գրառում է կատարել նա:

Հիշեցնենք, որ Մի խումբ անհայտ անձինք «Դիլիջան ազգային  պարկ»–ի  Շամախյան տեղամասում  հոկտեմբերի 13–ին, ժամը  21:40-ի սահմաններում վեճի են բռնվել  այս հատվածի հենակետում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների հետ, քաշքշել միմյանց եւ այդ ընթացքում  հրկիզել  հենակետի  վագոն տնակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել