Շփման գծում նախորդ շաբաթներին հարաբերական հանգիստ է եղել. Արցախի ՊՆ

Հոկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթներից հաստատված հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել:

Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից՝ առանձին դեպքերում կիրառելով նաեւ խոշոր տրամաչափի գնդացիրներ:

ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծում շարունակում են մնալ թելադրողի դերում եւ վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել