Հրկիզել են «Դիլիջան ազգային  պարկ»–ի հենակետի վագոն տնակը

Մի խումբ անհայտ անձինք «Դիլիջան ազգային  պարկ»–ի  Շամախյան տեղամասում  հոկտեմբերի 13–ին, ժամը  21:40-ի սահմաններում վեճի են բռնվել  այս հատվածի հենակետում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների հետ, քաշքշել միմյանց եւ այդ ընթացքում  հրկիզել  հենակետի  վագոն տնակը: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:

Վնասի չափը ճշտվում է, կատարվում է նախաքննություն։ Ոստիկանությունից հայտնել են, որ  բերման ենթարկված անձինք չկան։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել