Իրավաբան.net լրատվական կայքը հայտարարում է մրցույթ՝ լուսանկարիչ-օպերատորի թափուր հաստիքի վերաբերյալ:
Պարտականություններ`
- Միջոցառումների տեսանկարահանում/լուսանկարահանում,
- Ռեպորտաժների պատրաստման համար տեսանկարահանում,
- Ֆոտոռեպորտաժների պատրաստում,
- Դատական նիստերի, դատաիրավական ոլորտին վերաբերող միջոցառումների տեսանկարահանում/լուսանկարահանում,
- Կատարել ղեկավարի կողմից տրված այլ մասնագիտական հանձնարարություններ:
Պահանջվող հատկանիշներ`
- Օպերատորի կամ լուսանկարչի աշխատանքի առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն (Ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
- Ավելին սովորելու, սեփական գիտելիքներն ու կարողությունները զարգացնելու մոտիվացիա,
- Ջանասիրությամբ աշխատելու ցանկություն և կարողություն,
- Թիմային աշխատանքի կարողություններ,
- Տեսանյութերի և լուսանկարների մոնտաժի իրականացման համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերի իմացությունը կդիտի առավելություն:
Համապատասխան որակավորում ունեցող անձիք կարող են ներկայացնել համապատասխան դիմում, իրենց ամփոփ ինքնակենսագրականը (CV)` [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև 2017 թ-ի հոկտեմբերի 31-ը, ժամը 18.00-ը` նամակի վերնագիրը անվանելով՝ «Օպերատոր-Լուսանկարիչ»: Հեռախոս՝ 010 54 01 99:
Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: