Կառավարության հերթական նիստին գործադիրը է տրվել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծով կապահովվի «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ շահագործումից հանելու ռազմավարության դրույթների կատարումը և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված աշխատանքների պատշաճ մակարդակով և սահմանված ժամկետում իրականացումը: