Իսպանիայի կառավարությունը վերջնաժամկետ է ներկայացրել Կատալոնիային՝ անկախությունից հրաժարվելու համար

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոն Կատալոնիայի կառավարությանը անկախությունից հրաժարվելու համար ութ օր է տվել, հակառակ դեպքում նա կդադարեցնի Կատալոնիայի ինքնավարությունը և Մադրիդի կողմից ուղղակի վերահսկողություն կմտցնի, հաղորդում է Reuters-ը:

Կատալոնիայի կառավարությունը մինչ հոկտեմբերի 16-ը պետք է պատասխան տա: Եթե Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը հաստատի, որ ինքը անկախություն է հռչակել, նրան ևս երեք օր կտրվի իրավիճակը շտկելու համար:

Հակառակ դեպքում կկիրառվի 155-րդ հոդվածը, որը թույլ կտա Ռախոին տարածաշրջանային կառավարությունը լուծարել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել