Ազգային ժողովի պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբության էջում գրառել է.
«ԵԽԽՎ նախագահ ընտրվեց Ստելա Կիրիակիդիսը` չնայած բոլոր այն աննախադեպ ճնշումներին, որ ԵԺԿ խմբի ղեկավարության ու բավական թվով անդամների կողմից կային նրա նկատմամբ: ԻՆչպես եվրոպացի գործընկերներիցս մեկը ճշգրիտ նկատեց <<Այս ընտրությամբ Վեհաժողովը ինքն իրեն վերադարձրեց հույսը>>: Նկատի ուներ, որ Վեհաժողովը չափազանց դժվարին պայմաններում, ի հակառակ մի շարք լոբբիստական ուղղությունների կարողացավ միավորվել իրականում անաչառ թեկնածուի շուրջ: 132 քվե Ստելա Կիրիակիդիս 84 քվե Էմանուելիս Զինգերիս»,-գրել է նա: