Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Սիրեկանի Ղամբարյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Նախագահի այլ հրամանագրերով՝ իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնի պետ Արման Էռնեստի Սեյրանյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով, իսկ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Գագիկ Տիգրանի Առաքելյանը՝ Երախտագիտության մեդալով՝ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար։