Սու-24 ռուսական ռմբակոծիչ ինքնաթիռը թռիչքի ժամանակ կործանվել է Սիրիայի «Հմեյմիմ» ռազմաբազայում: Այս մասին գրում է РИА Новости-ին՝ հղում տալով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:
Սու-24 ռմբակոծիչը դուրս է եկել թռիչքուղուց: Ինքնաթիռի անձնակազմը չի հասցրել դուրս նետվել և զոհվել է:
Ըստ նախնական տվյալների, վթարը կարող է ինքնաթիռի տեխնիկական խնդիրների հետևանք լինել: