Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել են Քննչական կոմիտեի աշխատակիցներ

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն՝

Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Սիրեկանի ՂԱՄԲԱՐՅԱՆԻՆ պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնի պետ Արման Էռնեստի ՍԵՅՐԱՆՅԱՆԻՆ պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապե-տության քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Գագիկ Տիգրանի ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել