Ս.թ. հոկտեմբերի 10-ին, ժամը 14:40-ին հրավիրում ենք ձեզ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (հասցե՝ Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8)՝ մասնակցելու «Սուպեր Դավիթ» համակարգչային կրթական խաղի շնորհանդեսին:
Խաղը ստեղծվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, Համաշխարհային բանկի, և Dasaran կրթական ծրագրի միջև համագործակցության շրջանակում:
Շնորհանդեսի ընթացքում նախատեսվում է փորձարկել խաղը, այս նպատակով միջոցառմանը կմասնակցեն աշակերտներ և ուսուցիչներ: Երեխաները մեկ ընդհանուր ցանցի միջոցով հնարավորություն կունենան խաղալ «Սուպեր Դավիթ»-ը՝ միմյանց հետ մրցելով բնական աղետներին իրենց պատրաստվածության հարցում. լավագույնները կպարգևատրվեն: Երեխաները նաև հնարավորություն կունենան ճանաչողական շրջայց կատարել ՀՀ ԱԻ նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում:
Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին, այլ պատվավոր հյուրեր:
«Սուպեր Դավիթ» նախագծի նպատակն է հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտներին (և ոչ միայն) հետաքրքրաշարժ խաղի միջոցով գիտելիքներ հաղորդել բնական և տեխնածին վտանգների դեպքում անվտանգության ապահովման և արտակարգ իրավիճակներում վարքականոնների մասին: