Հարկադիր կատարման ծառայությունում անցկացվել է ամփոփիչ խորհրդակցություն

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ըստ սահմանված օրակարգի՝ հերթական ամենամսյա աշխատանքային խորհրդակցության ընթացքում համապատասխան բաժինների պետերը հաշվետու զեկույցներ են ներկայացրել Ծառայության ղեկավարին՝ բաժինների կողմից իրականացված բռնագանձումների ծավալի, հարուցված, ավարտված ու կարճված կատարողական վարույթների թվի վերաբերյալ ինչպես ամսական, այնպես էլ եռամսյակային կտրվածքով:

Խորհրդակցության ընթացքում Ծառայության ընդհանուր բաժնի պետը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է ներկայացրել նաև նախորդ ամսվա ընթացքում ստացված գրությունների, դիմումների, թեժ գծով ստացված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակում սպասարկված քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը, ինչից ելնելով՝ Արմեն Հարությունյանը հանձնարարել է համապատասխան վերլուծություն կատարել՝ ամփոփելու ընդհանուր օրինաչափությունները:

Արմեն Հարությունյանին է զեկուցվել նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին, քննարկվել են նաև առանձին կատարողական վարույթների շրջանակներում իրականացվող տարաբնույթ կատարողական գործողություններին առնչվող մի շարք հարցեր:

Ի կատարումն ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի՝ նախորդ խորհրդակցության ընթացքում տված հանձնարարականի՝ Ծառայության իրավաբանական բաժնի պետը զեկուցել է, որ արդեն մշակվել է համապատասխան իրավական ակտի նախագիծ, որը շուտով կդրվի շրջանառության մեջ: Հիշյալ նախագծով առաջարկվում է առավել հստակեցնել Ծառայության և բանկերի միջև ներկայում իրականացվող՝ պարտապանի դրամական միջոցների հետախուզման հետ կապված գործունեությունը:

Խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Ծառայության բաժինների պետերին տվել է նաև այլ, այդ թվում՝ կատարողական վարույթների ընթացքին վերաբերող մի շարք հանձնարարականներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել