ԵՊՀ-ն հերքում է աշխատավարձերի կրճատման տեղեկությունը

Երևանի պետական համալսարանը հերքում է բուհի դասախոսների աշխատավարձերի՝ 60 տոկոսի չափով կրճատման մասին տեղեկատվությունը՝ այն համարելով ապատեղեկատվություն: Ավելին՝ դեռևս 2017 թ.-ի մայիսին ԵՊՀ-ի ղեկավարությունը, հիմք ընդունելով «Երևանի պետական համալսարանի 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի» որոշ կետեր՝ հօգուտ ԵՊՀ դասախոսների, վերանայել է վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը: ԵՊՀ-ն երբևէ չի խախտել ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված իր աշխատողների աշխատավարձերի վճարման ժամկետները՝ աշխատավարձը հաշվարկելով և վճարելով ամսական առնվազն մեկ անգամ՝ մինչև հաջորդ ամսվա 15-ը:

Բուհի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ համալսարանում աշխատավարձերի ուշացումներ չկան և երբևէ չեն եղել, այս տեղեկատվությունը հերթական անհիմն զրպարտությունն է ԵՊՀ-ի հասցեին:

Կցանկանայինք տեղեկացնել, որ իրականությանը չեն համապատասխանում նաև այն լուրերը, թե համալսարանի դասախոսները սպասում են հերթական կրճատումների:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել