Արթուր Մելիքսեթյանը կնոջ` Նարինե Հովակիմի Դանիելյանի հետ, Արմավիրի մարզի Զարթոնք գյուղից դեպի Ակնալիճ գյուղի ուղղությամբ ընթանալիս խանդի հողի վրա` կնոջը կասկածելով ամուսնական անհավատարմության մեջ, վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում նախ ավտոմեքենայի մեջ, ապա ավտոմեքենային հարակից դաշտամիջյան հատվածում ծեծի է ենթարկել նրան: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Դրանից հետո Արթուր Մելիքսեթյանը վերջինիս պարանոցը սեղմելով շնչահեղձ անելու եղանակով դիտավորությամբ կյանքից զրկել է նրան:
Նրան մեղադրանք է առաջադրել ՀՀ քր.օրի 104հոդվածի 1-ին մասով:
Ծանուցում: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: