Դատապարտյալը փորձել է փախչել ՔԿՀ վերադառալու ճանապարհին

«Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալ Արթուր  Շահինյանը փորձել է դիմել փախուստի: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի միջոցով:

2017 թվականի օգոստոսի 24-ին՝ ժամը 12.37-ին, «Վանաձոր» ՔԿՀ աշխատակիցներ՝ պահպանության ապահովման բաժնի պետ Վարդևան Չոբանյանի, վերջինիս տեղակալ Ալիկ Սարգսյանի և նույն բաժնի կրտսեր մասնագետ, վարորդ Գագիկ Քարհանյանի ուղեկցմամբ փոխադրվել է  «Լոռիմեդ» բժշկական կենտրոն՝ բուժհետազոտության համար: Այնուհետև համապատասխան բուժհետազոտություն անցնելուց հետո նույն ՔԿՀ ծառայողական ավտոմեքենան ուղեկցելու ժամանակ Արթուր Շահինյանը վազելով փորձել է դիմել փախուստի, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով՝ ճանապարհին ընկնելու և «Վանաձոր» ՔԿՀ վերոհիշյալ ծառայողների կողմից բռնվելու պատճառով հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Նշենք, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի մայիսի 25-ի դատավճռով դատապարտվել է  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):

Ծանուցում: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել