Ցույցեր՝ Կատալոնիայի անկախացման դեմ

Հազարավոր մարդիկ կիրակի դուրս են եկել Բարսելոնայի կենտրոնական փողոցներ` բողոքելով  Իսպանիայից անջատվելու Կատալոնիայի կառավարության մտադրության դեմ, հայտնում է Associated Press-ը:

Քաղաքի կենտրոնական հրապարակում հավաքված բազմության մեջ շատ ցուցարարներ բռնել են իսպանական և կատալոնական դրոշներ, որոշները վանկարկել են «Մի խաբվեք, Կատալոնիան Իսպանիա է»:

Նախօրեին՝ շաբաթ օրը Իսպանիայի միասնության աջակցության ցույցեր են անցկացվել նաև երկրի այլ քաղաքներում, այդ թվում Մադրիդում: Սպիտակ հագուստով բազմաթիվ ցուցարարներ, այդ թվում Բարսելոնայում, դուրս են եկել փողոց՝ կենտրոնական և շրջանային կառավարությունների միջև երկխոսության կոչ անելով:

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը խոստացել է, որ իր կառավարությունը թույլ չի տա Կատալոնիային անջատվել երկրի մյուս մասից:

Հիշեցնենք, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեն անցկացվել է հոկտեմբերի 1-ին և ուղեկցվել է իրավապահ մարմինների հետ հանրաքվեի խաղաղ մասնակիցների բախումներով: Հաղորդվել է, որ բախումների ընթացքում վիրավորվել է հանրաքվեի 844 մասնակից և 33 ոստիկան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել