Օդի ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում` հոկտեմբերի 9-ին և 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 10-12-ը և 13-ի գիշերը առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 9-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 9-ին, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 10-12-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել