Էստոնիայի և Հումբոլդտի համալսարանները մրցույթ են հայտարարել

«Erasmus+» ծրագրի շրջանակում Էստոնիայի Տարտուի համալսարանը (Էստոնիա) հայտարարում է մրցույթ ուսանողների համար՝  2017-2018 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսանելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք Երևանի պետական համալսարանի պաշտոնական կայքից:

Մինչև ս.թ. հոկտեմբերի 20-ը Միջազգային կապերի բաժին ներկայացնել ուսանողների թեկնածությունները անհրաժեշտ փաստաթղթերով (CV, Learning Agreement, մոտիվացիոն նամակ, ակադեմիական տեղեկագիր, անձնագրի պատճե):

Նույն ծրագրի շրջանակում մրցույթ է հայտարարում նաև Հումբոլդտի համալսարանը Կենսաբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի համար՝  2017-2018 ուստարվա 2-րդ կիսամյակում դասախոսությամբ (1 շաբաթ) հանդես գալու նպատակով:

Մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության միջազգային կապերի բաժին ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը (CV,դասախոսությունների պլան):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել