HSBC Բանկը Հայաստանում տրամադրել է իր գործունեության ընթացքում ամենախոշոր վարկային միջոցներից մեկը ((55 մլն եվրո) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲ ընկերությանը: Ֆինանսավորումը նշանավորում է HSBC-ի և ՀԷՑ-ի միջև տասնամյա համագործակցությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀԵՑ-ի պաշտոնական կայքից:
Վարկային միջոցները կօգտագործվեն վերակառուցելու ՀԷՑ-ի նախկին բաժնետիրոջ վարկը :
Գործարքը ՀԷՑ-ի ավելի ծավալուն ներդրումային սխեմայի մաս է կազմում՝ ուղղված ՀԷՑ-ի ֆինանսական կայունությունն ապահովելուն երկարաժամկետ հեռանկարում: